Այս տեխնոլոգիան առաջին անգամ ցուցադրության է հանվել 2015 թվականին, երբ Լաս Վեգասում իսրայելական նորաստեղծ Store Dot կազմակերպությունը Consumer Electronics Show (CES)-ի ցուցադրության ժամանակ ներկայացրեց մարտկոցը: Կազմակերպության գործադիր տնօրեն Դորոն Մայրսդորֆը BBC-ին հայտնել է, որ այն կարտադրվի 2018 թվականին: Նա նաև նշել է, որ դեռևս պարզ չէ, թե որ արտադրող ընկերություններն են օգտագործելու այս տեխնոլոգիան:
Դիզայնը ներառում է նանոմատերիալներ: Մարտկոցի մի քանի տեսակներ ավելի հաստ էին, քան շատ սմարթֆոնների մարտկոցներ միասին վերցրած:
Կազմակերպության գործադիր տնօրենն իր խոսքում ավելացրել է նաև, որ այս տեխնոլոգիայի կիրառումը պիլոտային ծրագիր է եղել մարտկոց արտադրող ասիական 2 ընկերություններում, և դրանց զանգվածային արտադրությունը կմեկնարկի 2018թ. սկզբին: