Ուկրաինայում կարգելափակվի «Яндекс»-ի, «ВКонтакте»-ի և «Одноклассники»-ի հասանելիությունը
Advertisement 1000 x 90

Ուկրաինայում կարգելափակվի «Яндекс»-ի, «ВКонтакте»-ի և «Одноклассники»-ի հասանելիությունը

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին հրամանագիրը, որը ենթադրում է մասնավորապես «ВКонтакте» և «Одноклассники» սոցցանցերի արգելափակում: Բացի այդ, արգելափակվելու է նաև «Яндекс»-ի բոլոր ծառայությունների հասանելիությունը, գրում է meduza.io-ն:

Սոցիալական ցանցերի հասանելիությունն արգելափակվում է Mail.Ru Group-ի նկատմամբ սահմանված սահմանափակումների շրջանակում: Պրովայդերները նաև պետք է արգելափակեն mail.ru կայքի հասանելիությունը:

Արգելափակվելու են նաև «Կասպերսկու լաբորատորիա» և DrWeb հակավիրուսային ընկերությունների կայքերը:

Տնտեսական պատժամիջոցներ են (ակտիվների արգելափակում, գործարքների և հեռարձակման արգելք) սահմանվել նաև խոշոր ռուսական հեռուստաընկերությունների ՝ «ТВ Центр»-ի, РБК-ի, ВГТРК-ի, «НТВ-Плюс»-ի, «Звезда»-ի, ТНТ-ի, РЕН-ի, ОТР-ի նկատմամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական ընկերությունների ընդլայնված ցանկի մասին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված: Այդ որոշմամբ երկարաձգվել են նաև պատժամիջոցների գործողության ժամկետները:

tert.am