Շատ համեղ խմոր՝ պելմեններ պատրաստելու համար
Advertisement 1000 x 90

Շատ համեղ խմոր՝ պելմեններ պատրաստելու համար

Պելմենը անեկ խմորից և մսի կամ ձկան խճողակից պատրաստված կերակուր է: Պելմենները Ռուսաստանի խորքերում և Սիբիրում բնակվող ուգրո-ֆիննական ազգությունների, ուդմուրտների, կոմի-պերմյակների և ֆինների ազգային կերակուրն է:

Նմանատիպ կերակուրներ ունեն շատ ժողովուրդներ, որոնք պատրաստվում են նույն սկզբունքով, ինչ պելմենները: Չինաստանում դա վոնտոնն է, Վրաստանում՝ խինկալին, Հայաստանում՝ բորակին, Ուկրաինայում՝ վարենիկը, իսկ Իտալիայում՝ ռավիոլին:

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.

Կալորիականություն – 295 կկալ

Սպիտակուցներ – 8.8 գ

Ճարպեր – 5.6 գ

Ածխաջրեր – 53.1 գ

Բաղադրիչներ

Ալյուր – 690 գ

Կաթ – 275 մլ

Հավկիթ – 2 հատ

Աղ – 22 գ

Բուսայուղ – 25 մլ

Պատրաստման եղանակը

Մեծ թասի մեջ լցնել ալյուրը: Կենտրոնում փոսիկ անել և դրա մեջ ջարդել 2 հավկիթ (ալյուրի աստիճանաբար խառնումը հավկիթներին անհրաժեշտ է նրա համար, որպեսզի այն չսոսնձվի սպիտակուցների պատճառով): Փոսիկի կողքին ևս մեկ խորություն բացել, լցնել կաթը, աղ ցանել և ավելացնել բուսայուղը:

Խմորը պետք է միանգամից հունցել ձեռքով:

Խմորից կիսագունդ սարքել՝ հունցելով այնպես, որպեսզի բոլոր ճաքերը հայտնվեն ներքևում: Խմորը պետք է ստացվի 800 գ, որը բավարար է 10 չափաբաժնի համար (1 չափաբաժնում լինում է մոտ 10 պելմեն):

Պատրաստի խմորը 20 րոպեով դնել սառնարանի մեջ, որպեսզի այն հանգստանա: Դրանից հետո պելմեններ ձևավորել յուրաքանչյուր տեսակի խճողակով:

Պատրաստեց Անի Գաբուզյան