Գուցե դա ճակատագիր էր, և ինձանից ոչինչ կախված չէր. Արծվիկ Հարությունյան
Advertisement 1000 x 90

Գուցե դա ճակատագիր էր, և ինձանից ոչինչ կախված չէր. Արծվիկ Հարությունյան

«Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը ներկայացրած Արծվիկ Հարությունյանն իր Instagram-ում գրառում է կատարե.

«Իմ սիրելիներ, ես չեմ կարող փոխանցել բոլոր այն էմոցիաները, որոնք ես ապրել եմ վերջին վեց ամսում: Չեմ թաքցնում ՝ եղել են և արցունքներ, և ժպիտներ. չէ՞ որ իմ երազանքի ճանապարհը հարթ չէ, բայց ես գնում եմ դեպի այն՝ ձեր շնորհիվ:

Երազանքներն իրականանում են: Պետք է ձգտել, շատ աշխատել, քանի որ իսկապես երջանկություն է՝ կանգնել մեծ բեմում և լսել, որ դու համարվում ես ֆավորիտ ու որ քո մասին խոսում են բոլորը: Ասում են, որ դու 100 տոկոսով հաջողել ես, որ դու առաջին հնգյակում ես, բայց ինչ-որ բան է պատահում, և ամեն ինչ գնում է ոչ այնպես: Գուցե դա ճակատագիր էր, և ինձանից ոչինչ կախված չէր: Ճիշտ է, ես մաքսիմումն եմ արել և իրապես հպարտ եմ ինձանով և իմ ելույթով: Ուրախ եմ, որ միլիոնավոր մարդիկ են ինձ ունկնդրել: Դա յուրաքանչյուր արտիստի երազանք է»: