Երևանը երկրորդն է ռուսաստանցիների համար առավել մատչելի էքսկուրսիոն ուղղությունների թվում. BSI Group
Advertisement 1000 x 90

Երևանը երկրորդն է ռուսաստանցիների համար առավել մատչելի էքսկուրսիոն ուղղությունների թվում. BSI Group

Մինսկը ռուսաստանցիների համար ամենաէժան էքսկուրսիոն ուղղությունն է դարձել առաջիկա ամառվա համար: Այդ մասին BSI Group տուրօպերատորի փորձագետները պատմել են «Լենտա.ռու»-ին:

Բելառուսի մայրաքաղաք ճամփորդությունը մեկ մարդու վրա կնստի մոտավորապես 18,5 հազար ռուբլի: Այն ներառում է Մոսկվա-Մինսկ-Մոսկվա թռիչքը, եռօրյա կեցությունը երեքաստղանի հյուրանոցում, տրանսֆեր օդանավակայանից մինչև հյուրանոց և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև բուն էքսկուրսիոն սպասարկումը:

Մինսկին հաջորդում է Երևանը: Հայաստանի մայրաքաղաքի էքսկուրսիոն ուղղությունը՝ կեցությամբ և զանազան ծառայություններով, ամռանը կարժենա 22,8 հազար ռուբլի: Եռյակը եզրափակում է Պրագան: Չեխիայի մայրաքաղաքում հանգստանալու համար ճանապարհորդը կվճարի 22,9 հազար ռուբլի:

Չորրորդ տեղը բաժին է հասել Թբիլիսիին (23,5 հազար ռուբլի), հինգերորդը՝ Բուդապեշտին (23,8 հազար ռուբլի): Վեցերորդ հորիզոնականում հայտնվել է Հռոմը: Իտալիայի մայրաքաղաք ուղևորությունը զբոսաշրջիկի վրա կնստի 25,7 հազար ռուբլի:

Վարկանիշի վերջին՝ 7-րդ դիրքում Լոնդոնն է: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ճամփորդելու համար զբոսաշրջիկից կպահանջվի մոտավորապես 38,5 հազար ռուբլի: Ընդ որում՝ գումարը ներառում է կեցությունը երկուաստղանի, այլ ոչ թե երեքաստղանի հյուրանոցում, ինչպես մյուս բոլոր դեպքերում: