Nars­-ը հավաքածու կթողարկի դերասանուհի Շառլոտա Գենսբուրի մասնակցությամբ
Advertisement 1000 x 90

Nars­-ը հավաքածու կթողարկի դերասանուհի Շառլոտա Գենսբուրի մասնակցությամբ

Nars կոսմետիկական բրենդը 2017 թվականի ամռանը կներկայացնի մակիաժի միջոցների նոր հավաքածու, որը մշակվել է դերասանուհի Շառլոտա Գենսբուրի հետ համատեղ:

Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայությունը: Charlotte Gainsbourg for Nars շարքում տեղ են գտել Nars­-ի ֆիրմային տինտեր՝ շրթունքների և դեմքի համար, ստվերաներկեր՝ կոպերի համար, Hydrating Glow Tint հայլայթեր, մատիտներ՝ շրթունքների և կոպերի համար և վրձինների հավաքակազմ:

Դիմահարդարման միջոցների երանգներն ընտրել է Շառլոտա Գենսբուրն ինքը:

Նոր շարքը վաճառքում կհայտնվի հուլիսին: