Fithacker կայքն առաջարկում է հրաշալի շիճուկի բաղադրատոմս, որն արագացնում է մազերի աճն ու լավացնում է դրանց որակը: Այլևս ոչ մի մազաթափություն: Շիճուկի բաղադրության մեջ մտնում են հնագույն բուսական յուղեր, որոնք խթանում են մազերի ֆոլիկուլների աշխատանքն ու աճը:
Այս շիճուկը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝
- Գերչակ
- Կոկոսի յուղ
- Խնկունու եթերային յուղ
- Լավանդայի եթերային յուղ
Մոտավորապես 50 մլ գերչակի յուղը լցրեք շշի մեջ: Գերչակի յուղը բավական խիտ յուղ է, հենց այդ պատճառով այն լուծելու համար անհրաժեշտ է 20 մլ կոկոսի յուղ ավելացնել: Ապա ավելացրեք 10 մլ խնկունու եթերային յուղ: Շշի կափարիչը ծածկեք և թափահարեք, որպեսզի յուղերը խառնվեն: Եթե ցանկանում եք, կարող եք մի քանի կաթիլ լավանդայի յուղ ավելացնել, և մազերի աճը խթանող շիճուկը պատրաստ է:
Ստացված շիճուկից մի քանի կաթիլ քսեք գլխամաշկի պրոբլեմատիկ մասերին: Տարածեք շիճուկը մատների օգնությամբ և թողեք մնա մի քանի րոպե: Շիճուկն օգտագործեք օրական 2-3 անգամ և արդեն երկու շաբաթ անց կնկատեք, թե որքան են մազերը երկարել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը