Արևայրուքը քաղցկեղի վտանգի գործոն է: Այս մասին հունիսի 28-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:
Նրա խոսքով՝ ամռանը բարձր ջերմաստիճանի դեպքում չարժե ցերեկվա ժամը 12.00-ից մինչև 16.00-ը գտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո, իսկ հղիներին ընդհանրապես դուրս գալը հակացուցված է: «Դրանից բացի, աշխատող մարդկանց խորհուրդ է տրվում բաց գույնի հագուստ հագնել, արևապաշտպան ակնոց և լայնեզր գլխարկ դնել: Արևի ճառագայթներից պաշտպանվեք պաշտպանական հագուստով, կարճ ընդմիջումներ արեք, շատ ջուր խմեք: Մի չարաշահեք սուրճը և շաքարը»,- նշեց Նունե Բակունցը:
Նրա համոզմամբ`կարելի է կանաչ թեյ խմել, սակայն թեյը ևս չպետք է չարաշահել, քանի որ թեյը նույնպես կոֆեին է պարունակում:
«Արևայրուքը քաղցկեղի վտանգի գործոն է: Բոլորին կոչ եմ անում արևայրուքից խուսափել: Արևայրուքն ինքնին ոչ մի դրական ազդեցություն չունի»,- ընդգծեց Նունե Բակունցը:
med.news.am