Elle.ru կայքը մի քանի խորհուրդ է ներկայացրել մազերը երկարացնելու համար:
Գլխի մաշկը ևս խնամքի կարիք ունի
Նախ տաքացրեք որևէ յուղ (կոկոսի, ձիթապտղի, ժոժոբա և այլն) մինչև հարմարավետ ջերմաստիճանի և շրջանաձև շարժումներով այն քսեք գլխի մաշկին 15-20 րոպե, իսկ մնացածն օգտագործեք ողջ մազերի համար: Յուղը մազերին թողեք 30 րոպե, ապա լավ լվացեք: Սա կօգնի մազերին ավելի արագ երկարել, ինչպես նաև փայլ կհաղորդի մազերին:
Կոնդիցիոները ճիշտ օգտագործեք
Կոնդիցիոները երբեք մազերի արմատներին մի քսեք:
Հատուկ միջոցներ օգտագործեք
Q 10-ի պարունակությամբ շամպուն օգտագործեք, որը նպաստում է կերատինի արտադրմանը:
Օգտագործեք գերչակի յուղ
Գերչակի յուղն օգտակար է ոչ միայն մազերի աճն արագացնելու համար, այլև հոնքերն ավելի ստվար դարձնելու համար:
Մազերը խնամքի կարիք ունեն նաև գիշերը
Մազերը քնելուց առաջ շատ ամուր մի կապեք: Դա վնասում է մազերին: