Takprosto.cc կայքը գրում է, որ ատամները սպիտակեցնելու նպատակով շատերը շտապում են դեղատուն կամ ստոմատոլոգիական կլինիկա՝ ատամների սպիտակեցման համար մեծ գումարներ ծախսելով: Իրականում գոյություն ունի ատամները սպիտակեցնելու շատ հեշտ տարբերակ:
Վերցրեք մաքուր չոր աման և մի փոքր սննդային սոդա:
Կիտրոնը մասերի բաժանեք:
Ամանի մեջ մեկ թեյի գդալ սննդային սոդա լցրեք:
Ամանի մեջ կիտրոնի հյութ ավելացրեք:
Լավ խառնեք, մինչև ստացվի միատարր մասսա:
Ստացված մասսան քսեք ատամներին 2-3 րոպե: