Ընտանեկան ընթրիքները շատ օգտակար են երեխաների համար
Advertisement 1000 x 90

Ընտանեկան ընթրիքները շատ օգտակար են երեխաների համար

Գիտնականները կարծում են, որ ընտանեկան ընթրիքը դրականորեն է անդրադառնում երեխաների բարոյական առողջության վրա: Խոսքը վնասակար երևույթների ու սովորույթների հանդեպ ձգտման նվազեցման մասին է:

Ընտանեկան ընթրիքները դեռ ընդամենը վերջերս եղել են սովորական, սակայն ժամանակակից կենսակերպը, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել են նրան, որ մարդիկ գրեթե ամբողջովին մոռացել են այդ հրաշալի ավանդույթը:

Սակայն գիտնականները պարզել են, որ այն չափազանց օգտակար է երեխաների համար: Ընտանեկան ընթրիքների շուրջ հավաքվող երեխաները ավելի քիչ են հակված զբաղվելու կասկածելի բաներով և տուրք տալու վնասակար սովորույթներին՝ ալկոհոլի, թմրանյութերի օգտագործում, վաղ տարիքի սեռական կյանք:

Ավելին՝ դա նպաստում է ավելի մեծ սոցիալականացման ու բարոյական մակարդակի ընդհանուր աճի: Նման երեխաներն ավելի մեծ պատասխանատվությամբ են մոտենում ուսմանը, փոխանցում է Gogetnews.info-ն: