Կոկոսի յուղը՝ հրաշալի միջոց մազերի համար. դադարեցնում է մազաթափությունը, ազատում թեփից, ամրացնում մազերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կոկոսի յուղը՝ հրաշալի միջոց մազերի համար. դադարեցնում է մազաթափությունը, ազատում թեփից, ամրացնում մազերը

Budetezdorovy.ru-ն գրում է, որ կոկոսի յուղը մազերի խնամքի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։

Օգնում է վերականգնել վնասված մազերը։ Կոկոսի յուղը նպաստում է մազերի կառուցվածքի ամրացմանը։ Այն կօգնի նաև վերականգնել ճյուղավորված մազերը, որը մազերի չափից շատ չորության և «հյուծման» հետևանք է։

Դադարեցնում է մազաթափությունը։ Կոկոսի յուղն առողջ ճարպեր է պարունակում, որոնք ակտիվորեն սնուցում են գլխամաշկը, պայքարում բորբոքման դեմ, կանխարգելում ցանկացած վարակ։ 3 ճաշի գդալ կոկոսի յուղը խառնեք 2 ճաշի գդալ եղեսպակի թուրմի հետ։ Կոկոսը տաքացրեք դանդաղ կրակին, ավելացրեք թուրմը, խառնեք։ Քնելուց առաջ քսեք մազերին և գլխամաշկին։ Առավոտյան լվացեք շամպունով։

Արդյունավետ միջոց թեփի դեմ։ Կոկոսի յուղն օգնում է պայքարել վարակների դեմ, խոնավեցնում է գլխի մաշկը և ազատում թեփից։ Հավասար քանակով կոկոսի և գերչակի յուղերը խառնեք, քսեք մազերին և գլխամաշկին։ Նուրբ շարժումներով մերսեք մաշկը, թողեք 30 րոպե, լավ լվացեք։

Վերականգնում է մազերը ներկելուց և լաքի օգտագործումից հետո։ Կոկոսի յուղը լավ խոնավեցնում է մազերը, սնուցում դրանք։ Մի փոքր կոկոսի յուղ քսեք մազերին լվանալուց 10-15 րոպե առաջ, լվացեք շամպունով։ Սա կօգնի փափկեցնել մազերը։

Օգնում է ազատվել ոջիլներից։ Ոջիլներից ազատվելու համար կարող եք կոկոսի յուղ օգտագործել։ Բուժումն ավելի արդյունավետ դարձնելու համար մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ ավելացրեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը