Սյունե Սևադա. «Մի օր էդ կենցաղը պիտի շատ, շատ-շատ ավելի ապահով դառնա»
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Մի օր էդ կենցաղը պիտի շատ, շատ-շատ ավելի ապահով դառնա»

Տղամարդիկ կան, որ համեստ աշխատավարձ ունենալով հանդերձ միշտ կողքի դրած փող են ունենում՝ կնոջը փոքր ծաղկեփունջ կամ սիրելի կոնֆետների տուփը գնելու համար։ Կարող ա 3 000 դրամ տան, ասեն՝ գնա քեզ ինչ-որ թիթիզ մի բան գնի։ Ու սա անկախ նրանից՝ իրենց կինն աշխատում ա, թե՝ չէ։ Կամ մի ամիս քիչ կծխեն, որ կնոջ ծննդյան օրը խոզի խորոված լինի, ոչ թե՝ հավի։ Իրենք միշտ շատ կոկիկ տեսք են ունենում, որովհետև իրենց կինը տնից դուրս գալիս ուղղում ա իրենց օձիքը ու ասում՝ զգույշ կլինես։ Իրենց վերնաշապիկի կոճակները երբեք թուլացած չեն։ Ու արդեն քրքրված շալվարի փողքերն էնքան հմտորեն են կարված, որ թվում ա՝ նոր են։

Ու իրենց կանայք նույնպես խնամված են։ Էժան մատների լաքով ու օծանելիքով, բայց միշտ մաքուր մազերով ու հագուստով, ժպտացող ու խնդիրների մասին ավելորդ անգամ չհիշեցնող։

Էս ընտանիքներն ամենալավն են։ Որ իրերի մակարդակով անգամ հոգ են տանում իրար մասին ու չեն դադարում աշխատել, ձգտել։ Ու ինչքան ավելի հոգատար կլինեին, եթե ունենային հնարավորություն՝ ավելի լավ ապրելու։ Ասում են՝ կենցաղը սպանում ա սերը։ Բայց եթե զույգերը կարողանում են կենցաղի մեջ էլ սեր գտնել, կյանքին ու երազանքներին չեն պարտվի։ Ու մի օր էդ կենցաղը պիտի շատ, շատ-շատ ավելի ապահով դառնա, որովհետև կնոջ համար 3 000 դրամանոց շրթներկ գնող ու ամուսնուն երեք ամիս հավաքած փողով ճերմակ-սիրուն վերնաշապիկ նվիրող կանայք արժանի են դրան։



Նման նյութեր