Volkswagen-ը նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել Ֆրանկֆուրտում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Volkswagen-ը նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել Ֆրանկֆուրտում

Volkswagen (VW) ավտոկոնցեռնը Ֆրանկֆուրտի Միջազգային ավտոմոբիլային սալոնում ներկայացրել է էլեկտրականությամբ աշխատող I.D. CROZZ ll նոր քրոսովերը:

I.D. CROZZ ll-ը ստեղծվել է SUV-ի և չորսդռնանի կուպեի բազայի վրա, որը բարելավվել է այն սերիական արտադրության համար
նախապատրաստելիս: «Կատարելագործված էլեկտրական կոնցեպտ-կարը էլեկտրամոբիլայնության կոնցեպցիայի բաղկացուցիչ մասն է, որի
շրջանակներում մակնիշը մինչև 2020 թվականը պատրաստվում է մոդելային շարքն ընդլայնել երեք նորույթներով: Hibiscus Red կարմիր գույնով ստեղծված կոնցեպտ-կարը ցուցադրում է թափքի նոր դիզայնը»,- նշել են ավտոմեքենայի ստեղծողները:

Ավելի վաղ աշխարհում խոշորագույն ավտոարտադրողը՝ Volkswagen-ը, խոստացել է միլիարդավոր դոլարներ ներդնել նոր էլեկտրամոբիլների
մշակման գործում և իր բոլոր մոդելների էլեկտրատարբերակները ներկայացնել մինչև 2030 թվականը: Գերմանական կոնցեռնը մտադիր է ավելի քան 20 մլրդ եվրո ներդնել էլեկտրակարերի զարգացման գործում՝ հույս ունենալով մրցակցել Tesla-ի և էլեկտրամոբիլների մյուս արտադրողների հետ՝ ստեղծելով էլեկտրամոբիլների զանգվածային շուկա: Ֆիրման պլանավորում է մինչև 2025 թվականն առաջարկել 80 նոր էլեկտրամոբիլներ:

Հանդես գալով Ֆրանկֆուրտի ավտոսալոնում՝ Volkswagen-ի ղեկավար Մատիաս Մյուլլերը BBC-ին ասել է. «Սպառողներին հարկավոր են մաքուր ավտոմեքենաներ: Մարդկանց հարկավոր է մաքուր օդ, և մենք ցանկանում ենք մեր անվանդը ներդնել»: