Tesla Inc (TSLA.O)-ը հայտարարել է, որ նախատեսում է ընդլայնել ավելի էժան երկաթի վրա հիմնված մարտկոցների օգտագործումն իր էլեկտրական բեռնատարների և մատչելի էլեկտրական մեքենաների համար:
Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հանդես է եկել ի պաշտպանություն լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոցների (LFP) տեխնոլոգիային, իսկ այստեղ գերակշռում են չինական մատակարարները։
Սակայն, չինացի մատակարարներին ստիպել ԱՄՆ-ում մարտկոցների գործարաններ կառուցել, հեշտ գործ չէ, այն էլ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև քաղաքական լարվածության պատճառով:
Աշխարհի ամենամեծ էլեկտրական մեքենաների արտադրողը հրապարակված իր փաստաթղթում ասել է, որ կօգտագործի LFP մարտկոցներ “կարճ հեռահարության” ծանր էլեկտրական մեքենաների համար, որոնք անվանում են “Featherweight”։ Անցյալ դեկտեմբերին Tesla-ն սկսեց մատակարարել իր կիսաէլեկտրական բեռնատարները՝ մեկ լիցքավորմամբ 500 մղոն հեռահարությամբ, որոնք օգտագործում են նիկելի վրա հիմնված մարտկոցներ: Ավելի վաղ Tesla-ն հայտարարել էր, որ կգործարկի նաև 300 մղոն հեռահարության տարբերակ:
Ավտոարտադրողը հայտարարել է, որ իր առաջարկած փոքր էլեկտրական մեքենաները կօգտագործեն 53 կՎտ/ժամ (կՎտժ) LFP մարտկոցներ ՝ ի տարբերություն Model Y-ի և Model 3-ի 75 կՎտժ-ի: Tesla-ն հայտարարել է նաև, որ LFP մարտկոցներ կօգտագործի նաև իր Model 3 և Model Y միջին չափի մեքենաներում ՝ առանց հստակեցնելու ժամկետները: