Ամերիկյան Tesla ընկերությունը Չինաստանից հետ կկանչի ավելի քան մեկ միլիոն ավտոմեքենա, որոնք ներկրվել կամ արտադրվել են այդ երկրում տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին ուրբաթ հայտնել է ՉԺՀ շուկայի վերահսկողության եւ կարգավորման գլխավոր պետական վարչությունը:
«Սկսած 2023 թվականի մայիսի 29-ից Tesla-ն հետ կկանչի ընդամենը 1 104 622 ավտոմեքենա, այդ թվում՝ ներմուծված Model S, Model X, Model 3, ինչպես նաեւ Չինաստանում արտադրված Model 3, Model Y ավտոմոբիլների մի մասը, որոնք արտադրվել են 2019 թվականի հունվարի 12-ից մինչեւ 2023 թվականի ապրիլի 24-ը»,-ասվում է կարգավորիչի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: