Ամերիկյան ABC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ավստրալիայի ազգային համալսարանի ֆիզիկոսները բացառիկ փորձ են կատարել, որի ժամանակ կարողացել են կանգնեցնել լույսի հոսքը և հասնել, այսպես կոչված, դանդաղած ալիքի էֆեկտին:
Աշխատանքի հեղինակներից պրոֆեսոր Բեն Բաքլերը հայտարարել է, որ լույսի արագությունը կազմում է վայրկյանում 300.000 կիլոմետր և անհնար է լույսին հասնել սեփական արագացման օգնությամբ, սակայն կարելի է լույսից արագ ընթանալ, եթե կարողանաս դանդաղեցնել նրա արագությունը: