Օդերևութաբանները վերլուծել են վերջին 2 միլիոն տարում Երկրի ջերմաստիճանի տատանումները և հանգել են այն եզրակացության, որ այսօր մոլորակում դիտվում են ամենաբարձր ջերմաստիճանները: Այդ մասին հոդվածը հրապարակված է Nature պարբերականում:
«Եթե այսօր կլիման աշխատում է այնպես, ինչպես անցյալում, ապա СО2 -ի արտանետումները Երկրում միջին ջերմաստիճանը կբարձրացնեն ոչ թե 1․5-2, այլ՝ ինչպես ցույց են տալիս կլիմայական մեթոդները, նվազագույնը 4 աստիճանով, նույնիսկ առանց հաշվի առնելով ապագա արտանետումները»,- հայտարարել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանից Քերոլին Սնայդերը: