Տեստոստերոնը արական կարևորագույն հորմոններից է։ Հենց դա է պատասխանատու մկանների և լիբիդոյի համար։ Հորմոնն օրգանիզմում շատ կարևոր դեր է խաղում, ուստի եթե դրա մակարդակը նվազում է, դա ոչ միայն մարզասարահում և անկողնում է խնդիրներ առաջացնում, նշում է էնդոկրինոլոգ Բրեդլի Անավալտը։
Տեստոստերոնի ցածր մակարդակի մասին են վկայում հետևյալ երևույթների առկայությունը
Լիբիդոյի անկում
Ուրոլոգ Ֆիլիպ Վերթմանը պնդում է, որ տեստոստերոնի ցածր մակարդակն անմիջապես ազդում է լիբիդոյի վրա։ Տեստոստերոնի ցածր մակարդակով ամեն պացիենտ ոչ միայն հազվադեպ է սեքս ուզում, այլ նաև քիչ է ձեռնաշարժությամբ զբաղվում։
Մկանները թուլանում են
Եթե տղամարդու մոտ տեստոստերոնը նորմալ քանակությամբ է, նա արագ մկաններ է «գցում»։ Եթե այդ հորմոնի մակարդակը նվազում է, մկանները սկսում են թուլանալ և պակասել։
Առնանդամը կարող է փոքրանալ
Տեստոստերոնի մակարդակի նվազման հետևանքով ամորձիներն ու առնանդամը կարող են փոքրանալ։ Ամորձիները կարող են կորցնել իրենց ամրությունը։
Որովայնի շրջանում ճարպ է կուտակվում
Տեստոստերոնի ցածր մակարդակի հետևանքով տղամարդիկ սկսում են գիրանալ։ Հիմնականում ճարպը կուտակվում է որովայնի շրջանում։
Վատ հիշողություն
Տեստոստերոնի ցածր մակարդակը հաճախ ազդում է ճանաչողական հնարավորությունների վրա և վատացնում հիշողությունը։
Տրամադրության վայրիվերումներ
Տեստոստերոնի ցածր մակարդակը ազդում է նաև տղամարդու ընդհանուր ինքնազգացողության և տրամադրության վրա։ Endocrine Journal-ում լույս տեսած հոդվածի համաձայն՝ երիտասարդ տղամարդկանց 23 տոկոսը դեպրեսիայի նշաններ է ցույց տալիս տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում։ Նորմալ մակարդակի դեպքում այդ ցուցանիշը 5 տոկոս է։
Ոսկորները թուլանում են
Տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում ոսկորներն ավելի թույլ են դառնում և հեշտ են կոտրվում։ Իսկ կոտրվածքներից հետո երկար ժամանակ է պետք լինում վերականգնման համար։
Սիրտը վտանգի տակ է
Համարվում է, որ տեստոստերոնի ցածր մակարդակը մեծացնում է սրտի հիվանդություններից մահանալու ռիսկը։ Դա հավանաբար կապված է այն բանի հետ, որ տեստոստերոնն անհրաժեշտ է արյունատար անոթների պահպանման և նորմար արյան շրջանառության համար։