Ինտենսիվ 3-րոպեանոց մարզանքը կարող է փոխարինել կես ժամվա պարապմունքը մարզասրահում․ փորձագետ
Advertisement 1000 x 90

Ինտենսիվ 3-րոպեանոց մարզանքը կարող է փոխարինել կես ժամվա պարապմունքը մարզասրահում․ փորձագետ

Շատերը համարում են, որ որևէ արդյունքի հասնելու համար պետք է օրական առնվազն մեկ ժամ մարզվել։ Սակայն ֆիթնեսի հարցերով փորձագետ Կուսալ Գունյուարդենան հավաստիացնում է, որ լավ մարզավիճակի մեջ մնալու համար բավական է կատարել ֆիզիկական վարժություններ շաբաթական 5 անգամ՝ օրական 3 րոպե։ Դրա շնորհիվ օրգանիզմը կընտելանա ու կսկսի սպասել մարզումներիբն։ Փորձագետների խոսքով՝ կարճ ժամանակում ինտենսիվության 85 տոկոսի ապահովումը թույլ է տալիս հասնել նույն արդյունքին, ինչ 30 րոպե ցածր ինտենսիվության վարժություններ կատարելը ։ Բարձր ինտենսիվության վարժությունների՝ օրինակ արագ վազքի կամ ցատկերի ժամանակ, սրտի կրճատումների հաճախականությունն ավելանում է ու տեղի է ունենում էնդորֆինների արտանետում։

Եթե մարդը համակցում է բարձր ինտենսիվության վարժությունները ցածր ու միջին ինտենսիվության վարժությունների հետ, ապա բարձր ինտենսիվության մարզումները կարելի է իրականացնել շաբաթական երկու անգամ։ Իսկ նրանք, ովքեր միայն բարձր ինտենսիվության կարճատև վարժություններ են կատարում, ավելի լավ է պարապեն շաբաթական հինգ անգամ, խորհուրդ է տալիս փորձագետը։

med.news.am