Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը մտադիր է Մարսի բնակեցման ծրագրին սկսել 2022 թվականին: Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասքը՝ սեպտեմբերի 29-ին Ադելաիդայում ելույթ ունենալով Աստղագնացության միջազգային կոնգրեսում:
Նա պատմել է, որ դրա համար կստեղծվի 106 մետր բարձրությամբ, 9 մետր տրամագծով BFR բազմակի օգտագործման տանող հրթիռը՝ մինչև 150 տոննա օգտակար բեռնվածքով:
Այն ունակ կլինի տիեզերք դուրս բերել միջմոլորակային տիեզերանավը, որտեղ ենթադրվում է սարքավորել խցիկներ աստղագնացների համար:
«Յուրաքանչյուր այդպիսի խցիկում, ամենայն հավանականությամբ, կտեղավորվի երկու – երեք մարդ, այդպիսով տիեզերանավը կկարողանա վերցնել մոտավորապես 100-ական մարդ»,- հայտնել է Մասքը: