Մինեսոտայի համալսարանի գիտնականները գառան մաշկի բջիջներից աճեցրել են արյունատար անոթներ:
Նպատակն է եղել ստեղծել արհեստական անոթներ, որոնք կկարողանան աճել այն օրգանիզմի հետ միաժամանակ, որում փոխպատվաստվել են: Մինչև այժմ դա հնարավոր էր աճեցնել միայն հիվանդի բջիջներից, որը ժամանակ էր պահանջում և շատ թանկ արժեր:
Նոր անոթներում չկան կենդանի բջիջներ, այնպես որ դրանք հնարավոր կլինի դնել զանգվածային արտադրության և օգտագործել ցանկացած հիվանդի համար: Նոր մշակման շնորհիվ բնածին սրտի արատ ունեցող երեխաներին հարկ չի լինի աճի ընթացքում անցնել բազմաթիվ վիրահատությունների միջով: Հետազոտության մանրամասները հրապարակվել են Nature Communications-ում: