Ամերիկյան Լաս Վեգասի ոստիկանությունը հետաքննում է հրաձգության հետ կապված միջադեպը քաղաքի խոշորագույն խաղատներից մեկի մերձակայքում:
«Մենք հետաքննում ենք Mandalay Bay Casino խաղատան մերձակայքում տեղի ունեցած հրաձգության վերաբերյալ հաղորդումները»,- ասված է ոստիկանության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: Hollywood Reporter թերթի տվյալներով՝ տուժել է առնվազն քսան մարդ:
Ենթադրվում է, որ հրաձիգը կրակ է բացել Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբից: Նա նշան էր բռնել ոչ հեռու տեղի ունեցող քանթրի-երաժշտության փառատոնի այցելուների վրա: Տեղական ԶԼՄ-ները ներկայացնում են ականատեսների պատմածները, որոնք հայտնել են, որ անհայտ անձը «կրակում էր վերևից» և առանց ընդհատման իր հերթին տեղի հիվանդանոցի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք մի քանի մարդ են ընդունել հրազենային վերքերով:
Հրաձգության վերաբերյալ հաղորդումներ են ստացվում նաև քաղաքի այլ մասերից: Կրակողը հավանաբար փախուստի է դիմել:
Ոստիկանությունը փակել է մոտակա փողոցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: