Գնչուները Օբնինսկում կեղծ բիթքոյն-մետաղադրամ են վաճառել մի քաղաքացու
Advertisement 1000 x 90

Գնչուները Օբնինսկում կեղծ բիթքոյն-մետաղադրամ են վաճառել մի քաղաքացու

Օբնինսկի մի բնակչուհի սոցիալական ցանցերում կոչ է արել խուսափել գնչուների խարդախությունից, որոնք հանրախանութի մոտ բիթքոյն են վաճառում։

Կնոջ խոսքերով, խարդախության զոհ է դարձել իր ամուսինը։ Գնչուները նրան առաջարկել են «շահավետ գործարք» կատարել՝ 1000 ռուբլով գնել 2 բիթքոյն։ Ամուսինը միայն տանն է պարզել, որ իրեն խաբել են։

Կինը հրապարակել է նաև ամուսնու գնածի լուսանկարը՝ բիթքոյնի լոգոյով 2 մետաղադրամ։

Նշենք, որ բիթքոյնը այսօր ամենատարածված կրիպտոարժույթն է (բիթքոյնի մասին կարող եք կարդալ այստեղ): Իրական մետաղադրամների տեսքով առաջին կրիպտոարժույթները ի հայտ են եկել 2011 թվականին, և սկզբնական շրջանում օգտագործվում էր որպես հուշանվեր։

Մետաղադրամի ներսում զետեղված է բիթքոյն-դրամապանակի գաղտնաբառը, որը կարելի է տեսնել՝ հեռացնելով մեկանգամյա հատուկ հոլոգրամման։ Գաղնաբառի օգնությամբ բիթքոյնի սեփականատերը բացում է էլեկտրոնային դրամապանակը, որում առկա է մետաղադրամի անվանական արժեքին հավասար գումար։

Ըստ ամենայնի, գնչուները կեղծ մետաղադրամները պատվիրել են Aliexpress-ի տիպի կայքերի միջոցով։