Գրականության 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Մեծ Բրիտանիայից ծագումով ճապոնացի Կաձուո Իսիգուրոյին՝ հուզական մեծ ուժով լի ստեղծագործության համար: Այդ մասին հոկտեմբերի 5-ին Ստոկհոլմում հայտարարել է պարգևի հանձնման համար պատասխանատու Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Իսիգուրոն «Օրվա մնացած մասը», «Բաց չթողնելով ինձ» և այլ վեպերի հեղինակն է:
Գրականության մրցանակն այն հինգ պարգևից մեկն է, որը տասնիններորդ դարավերջին կտակել է շվեդ արդյունաբերող և գյուտարար Ալֆրեդ Նոբելը:
Ավանդաբար պարգևատրման արարողությունը տեղի է ունենում Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակների հիմնադրի վախճանի օրը:
Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը 2017 թվականին կազմում Է 9 մլն շվեդական կրոն (1 մլն ԱՄՆ-ի դոլար):