Fithacker.ru-ն գրում է, որ աչքերի տակ սև շրջանակներն ու պարկերն առաջանում են տարբեր պատճառներով՝ քնի պակաս, հոգնածություն, աչքերի լարվածություն, ալերգիա և այլն։ Որոշ դեպքերում խնդրի առաջացումը կարող է կապված լինել նաև գենետիկայի հետ։
Ինչ անել
Շտկեք սննդակարգը։ Կան որոշ վկայություններ, որ աչքերի տակ սև շրջանակների առաջացումը պայմանավորված է երկաթի անբավարար քանակով։ Սննդակարգ ներառեք սննդամթերք, որը մեծ քանակով երկաթ է պարունակում, այդ թվում՝ սպանախ և բրոկոլի։
Փորձեք այս բնական միջոցը։ Բաղադրիչներ
1 ճաշի գդալ մեղր
1 թեյի գդալ թարմ վարունգի հյութ
1 թեյի գդալ թարմ մանրացրած կարտոֆիլ։
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչները՝ պաստա ստանալու համար։
Մաքրեք մաշկը, քսեք այն դեմքին և թողեք 20 րոպե։
Լվացեք սառը ջրով, խոնավեցնող կրեմ քսեք։
Այս բնական միջոցը մաշկը կհագեցնի հակաօքսիդանտներով, և արդեն մի քանի անգամ օգտագործելուց հետո կարող եք զգալ տարբերությունը։ Խորհուրդ է տրվում այն օգտագործել շաբաթվա ընթացքում 3 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը