Fithacker.ru-ն գրում է, որ բերանից տհաճ հոտի առկայությունը շատերին է անհանգստացնում։ Խնդիրը հատկապես արտահայտվում է առավոտյան ժամերին։ Կայքը ներկայացրել է 4 առավել տարածված խնդիր, որոնց հետևանքով առավոտյան ժամերին բերանից կարող է տհաճ հոտ գալ։
Բերանի խոռոչի խնդիրներ։ Բերանից տհաճ հոտի առկայությունը 80 տոկոս դեպքերում կապված է բերանի խոռոչի խնդիրների հետ, որոնք կարող են ներառել լնդերի հիվանդությունները, պլոմբների հետ կապված խնդիրների առկայությունը, կեղտոտ պրոթեզները և այլն։
Հիվանդություններ։ Շնչառության վրա բացասաբար կարող են ազդել դիաբետը, լյարդի հիվանդությունները, շնչուղիների վարակները, քրոնիկական բրոնխիտը։
Վատ հիգիենա։ Եթե ատամները, բերանի խոռոչը ճիշտ չեք խնամում կամ առհասարակ անուշադրության եք մատնում այս հարցը, կարող եք սպասել, որ բերանից տհաճ հոտ կառաջանա։
Բերանի խոռոչի չորություն։ Այս խնդիրը ևս կարող է կապված լինել տհաճ հոտի առաջացման հետ, քանի որ թուքը կարևոր դեր ունի տհաճ հոտի դեմ պայքարում։ Այն օգնում է ազատվել բակտերիաներից։
Քուն։ Քնի որակն ազդում է այն հանգամանքի վրա, թե որքանով շնչառությունը թարմ կլինի առավոտյան։ Խռմփոցը կամ բերանով շնչելը մեծացնում են չորությունը և բակտերիաներին աճելու հնարավորություն տալիս։
Ինչպես ազատվել խնդրից
Նախաճաշեք։ Նախաճաշը նպաստում է թքի արտադրությանը։
Ջուր խմեք։ Ջուրն օգնում է մաքրել բակտերիաներն ու «աղբը»։ Սուրճի և քաղցր ըմպելիքի փոխարեն՝ ջուր խմեք. առաջինները նպաստում են բակտերիաների աճին։
Յուղով ողողումներ։ Այս միջոցներն օգտագործվում են դեռ վաղ ժամանակներից։ Բերանը կոկոսի, քունջութի կամ արևածաղկի յուղով ողողելը կարող է օգնել կանխարգելել բերանից տհաճ հոտի առկայությունը։
Միրգ և բանջարեղեն օգտագործեք։ Սրանք լավագույն ընկերներն են՝ բերանի տհաճ հոտից ազատվելու համար։ Ընտրեք մթերք, որը հարուստ է վիտամին C-ով՝ ցիտրուսային մրգեր, հատապտուղներ, վիտամին A-ով՝ քաղցր կարտոֆիլ, գազար, վիտամին E-ով՝ բանջարեղեն, և ցինկով՝ դդում, ծնեբեկ։
Համեմունք օգտագործեք։ Սննդակարգ ներառեք համեմունք՝ դարչին, կորիանդր, սամիթի սերմեր, հիլ և այլն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը