Մարդիկ քաղցկեղով հիվանդացել են նաև Վերածննդի դարաշրջանում. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Մարդիկ քաղցկեղով հիվանդացել են նաև Վերածննդի դարաշրջանում. գիտնականներ

Ըստ ամենայնի, քաղցկեղն այնքան էլ սերտ կապ չունի ժամանակակից կենսակերպի հետ, ինչպես շատերն են կարծում: Պիզայի համալսարանի հետազոտողները Վերածննդի դարաշրջանի 11 մումիա են ուսումնասիրել, որոնք պահվել են Նեապոլի Սան Դոմենիկո Մաջորեի բազիլիկում: Դրանք մարդկանց աճյուններ են, որոնք ապրել են XV-XVI դարերում Արագոն թագավորի պալատում:

The Local-ը հայտնում է, որ մասնագետները չարորակ ուռուցքներ են հայտնաբերել դուքսի, թագավորի և արքայազնի մոտ: Նախկինում համարվում էր, որ այն տարիներին քաղցկեղը հազվադեպ է հանդիպում, սակայն գիտնականների կարծիքով՝ իրականում Վերածննդի դարաշրջանում քաղցկեղի տարածվածությունը կազմել է 27 տոկոս: Սա մոտ է եկամտի բարձր մակարդակով երկրների ժամանակակից ցուցանիշին՝ մոտ 31 տոկոս:

Հետազոտողների ենթադրությամբ՝ այդ դարաշրջանում քաղցկեղը հաճախ էր հանդիպում 50-60 տարեկանից մեծ մարդկանց շրջանում: Մարդիկ, ում մոտ քաղցկեղ են հայտնաբերել, եղել են 55-ից մինչև 71 տարեկան: Հնարավոր է նաև, որ քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծացրել է սննդակարգը: Հասարկության վերին խավի ներկայացուցիչները կարող էին իրենց թույլ տալ սնվել այդ ժամանակների համար անսովոր սնունդով, այդ թվում՝ ճարպերի և շաքարի մեծ քանկություն պարունակող:

med.news.am