ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ նպատակ ունի կրկին մարդ ուղարկել Լուսին: 20-րդ դարի 70-ականներին սառեցված Լուսնի ծրագիրը կրկին նոր շունչ է ստանում: Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Նոր հրամանով վերականգնվելու է Ազգային տիեզերական խորհուրդը, որը պետք է կազմակերպի հետագա աշխատանքները:
Փոխնախագահի հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԱՄՆ սեփական հեռահարդակցության, նավիգացիոն համակարգերի ստեղծման, նրանց անվտանգության ապահովման նորանոր տեխնոլոգիաների մեծ կարիք ունեն: Եվ Լուսնի նոր ծրագիրը անմիջականորեն կապ ունի այդ ամենի հետ: Նախատեսվում է առաջիկայում լրիվ ապահովել Երկիր մոլորակի բնական արբանյակի վրա մարդու ներկայությունը, աշխատանքները: Ծրագիրը կյանքի կկոչվի նաև կոմերցիոն նպատակների համար:
nr-portal.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը