Գիտնականների խումբը ջրից դուրս է բերել նորվեգացի լեգենդար ճանապարհորդ Ռոալ Ամունդսենի «Մոդ» նավը, որը Կանադայի հյուսիսում խորտակվել է ավելի քան 80 տարի առաջ:
Նավը կառուցվել է Ամունդսենի անձնական միջոցներով և ջուրն է իջեցվել 1917 թվականի հունիսին: Այդ նավով Ամունդսենը նավարկել Հյուսիս-Սիբիրյան ծովով: Ավելի ուշ, պարտքերի պատճառով վաճառված նավն օգտագործվել է բեռնափոխադրումների համար, իսկ 1930 թվականին այն խորտակվել է Կանադայի Նունավուտ տեղանքի Վիկտորիա կղզու հարավային ափին գտնվող Քեմբրիջ-Բեյ գյուղի մոտ:
Նորվեգացի մասնագետների խումբը նավիրանը տեղադրել է լաստանավի վրա և սկսել է մաքրելու աշխատանքները: «Մոդ»-ի դուրս բերման աշխատանքները սկսվել են 6 տարի առաջ, բայց դրանք իրականացվել են միայն ամառվա ժամանակահատվածում: Արշավախմբի անդամներից մեկը՝ Յան Վանգորդը հայտնել է, որ նավը լավ է պահպանվել նավիրանի ձվաձև լինելու շնորհիվ և այն հաջողությամբ է դիմադրել արկտիկական սառույցների ճնշմանը:
Նավը Արկտիկայում ևս մեկ ձմեռ կանցկացնի, որից հետո, ամռանը, պլանավորվում է այն տեղափոխել Նորվեգիա: Այս մասին հայտնում է CBС-ն: