Steptohealth.ru-ն գրում է, որ սև կետերն առաջանում են մեծ քանակով ճարպի արտադրության հետևանքով։ Դրանց առաջացումը հիմնականում պայմանավորված է դեմքի սխալ խնամքով՝ չնայած որոշ դեպքերում կարող է հորմոնալ անհավասարակշռության հետևանք լինել։ Բացի այդ՝ սև կետերի առաջացումը կարող է պայմանավորված լինել նաև կոսմետիկ միջոցների վնասակար ազդեցությամբ։ Այս տհաճ խնդրից ազատվելու գործում օգնության կհասնի այս բնական միջոցը, որը պատրաստվում է կաթի և ժելատինի օգտագործմամբ։ Սրանք օգնում են հեշտացնել սև կետերի հեռացումը, ինչպես նաև սնուցում են մաշկը։
Այս բաղադրիչների համադրությունը նպաստում է ճարպագեղձերի ակտիվության հավասարակշռմանը։ Բացի այդ՝ դրանք նաև վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք նպաստում են մաշկի առողջությանը, օգնում խուսափել կնճիռների վաղաժամ առաջացումից, ինչպես նաև ակնեից։ Դիմակի պարբերական օգտագործումը կօգնի հարթեցնել մաշկը, խոնավեցնել այն։
Բաղադրիչներ
- 2 ճաշի գդալ ժելատին՝ 20 գրամ
- 4 ճաշի գդալ կաթ՝ 40 մլ։
Պատրաստման եղանակը
- Ապակե տարայի մեջ խառնեք ժելատինն ու կաթը։
- Խառնուրդը 10-15 րոպե տաքացրեք միկրոալիքային վառարանում։
- Համոզվեք, որ դիմակը շատ տաք չէ, և քսեք դեմքին։
Օգտագործման եղանակը
- Լվացեք դեմքը տաք ջրով։
- Դիմակը դեմքին քսեք վրձնի օգնությամբ, ուշադրությունը կենտրոնացրեք այն հատվածների վրա, որտեղ սև կետեր են առաջացել։
- Թողեք 40 րոպե, ապա մաքրեք։
- Շաբաթվա ընթացքում կրկնեք մինչև 3 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը