Spice girls-ի անդամ Մել Բին կրում է Սիրուշոյի «Պռեգոմեշ» հավաքածուից ականջողեր։ Այս մասին ուրախությամբ Instagram-ի իր էջում տեղեկացրել է երգչուհին։
Մել Բին նաև շնորհավորել է Երևանի տոնը։ «Դա երեկ տեղի ունեցած ամենահիանալի բաներից էր»,- գրել է Սիրուշոն՝ հավելելով. «Երբևէ կպատկարեցնեի՞ք, որ կարող եք տեսնել Spice Girl-ին հայկական ավանդական զարդերով։ Դու հիասքանչ ես»։