
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը հոկտեմբերի 25-28-ը Ֆինլանդիայում կայացող Սկանդինավյան երկրների միջազգային կինոփառատոնում (Scandinavian International Film Festival) հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգերում՝ «Լավագույն խաղարկային ֆիլմ», որը շնորհվելու է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին և «Լավագույն դերասան»-, որի համար մրցանակ է ստանալու գլխավոր դերակատար Ալեքսնադր Խաչատրյանը։ Այս մասին Wnews.am-ին է տեղեկացրել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ նշելով, որ ֆիլմը ցուցադրվելու է նաև փառատոնի փակմանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին։ Մրցանակը ստանալու նպատակով ռեժիսորն ու դերասանը մեկնելու են Ֆինլանդիա։