ATV հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի մեկնաբան Մարիաննա Հակոբյանը ժամեր առաջ պսակադրվեց։ Նա և ու սիրելին` Հրաչը, Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում փոխանակվեցին ամուսնական մատանիներով և միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին։ Tert.am Life–ը ներկայացրել է առաջին լուսանկարները զույգի հարսանիքից։
Եկեղեցու բակում հնչում էր դասական երաժշտություն։ Զույգը հարսանիքի ժամանակ չի պահպանել ավանդական երթուղին։ Հարսն ու փեսան հանդիպեցին եկեղեցում։ Միմյանց տեր և հնազանդ լինելու երդում տալուց հետո Հրաչն ու Մարիաննան կարճատև ֆոտոշարք արեցին, ապա ուղևորվեցին ռեստորանային համալիր, որտեղ կշարունակեն հարսանեկան խնջույքը։ Հարսանեկան խնջույքի հյուրերը կլինեն մոտ 100 հոգի` միայն ամենամտերիմ մարդիկ։
Մարիանան երկար է փնտրել հարսանեկան զգեստ, ի վերջո, որոշել է դիմել դիզայների և սեփական նախասիրություններով կարել իր երազանքների հասանեկան զգեստը, որը բաց կաթնագույն էր։
Ամբողջությամբ՝ life.tert.am