Մենք հաճախ չենք մերժում երեխաներին, նրանց հյուրասիրելով գազավորված ըմպելիք: Սակայն չպետք է մոռանալ, որ գազավորված, քաղցրահամ ըմպելիքները մեծ վտանգ են պարունակում:
Դիտարկենք Coca Cola-ն: Այն իր մեջ ֆոսֆորաթթու է պարունակում, որը աղիներում կապում է այնպիսի կարևոր տարրեր, ինչպես կալցիումն է, մագնեզիումը և ցինկը: Ընդունելուց մեկ ժամ անց այդ նյութերը դուրս են գալիս օրգանիզմից: Բայց վերը թվարկած տարրերը մենք առանց այն էլ քիչ ենք ստանում… Արդյունքում, մեր ոսկորներն ավելի փխրուն են դառնում, դանդաղում է նյութափոխանակությունը: Սա հատկապես շատ վնասակար է երեխաների և տարեցների համար, քանի որ նրանց ոսկորներն առանց այդ էլ փխրուն են:
sovkusom.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը