Հայաստանում հազար երեխաներից 23-ը ծնվում են դեռահաս մայրերից. զեկույց
Advertisement 1000 x 90

Հայաստանում հազար երեխաներից 23-ը ծնվում են դեռահաս մայրերից. զեկույց

Հայաստանում 1000 ծննդկանից 23-ը 15-19 տարեկան աղջիկներ են։ Այս մասին ասվում է Worlds Apart: Reproductive health and rights in an age of inequality զեկույցում։ Հայ լրագրողներին այն ներկայացրել է ՄԱԿ Ազգաբնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ այդ թիվը մեծ չէ՝ ի համեմատ այլ երկրների։ Հարևան Վրաստանում 1000 ծննդկանից 41-ն է դեռահաս, իսկ Ադրբեջանում՝ 47-ը։ Թուրքիայում այդ թիվը 29 է, Ռուսաստանում՝ 27, Ուկրաինայում՝ 27, Բելառուսում՝ 22։

Առավել հաճախ դեռահաս աղջիկները մայրանում են ՀԱՀ–ում՝ 1000 ծննդկանից 229-ը։ Իսկ հղի դեռահասների ամենափոքր թիվը գրանցվել է Հյուսիսային Կորեայում և Սան Մարինոյում՝ 1000 ծննդկանից մեկը։ Նրանց հաջորդում են Հարավային Կորեան և Շվեյցարիան, որտեղ 1000-ից 2 դեռահասն է երեխա լույս աշխարհ բերում։ Երրորդ տեղում է Սինգապուրը՝ 1000-ից 3։

Այդ նույն զեկույցի  համաձայն՝ դեռահասների հղիության ու ծննդաբերության 95 տոկոսը գրանցվում է զարգացող երկրներում։ Զեկույցը տեղեկություններ է հավաքել 96 զարգացող երկրների մասին, և այդ երկրներում է գրանցվել դեռահասների հղիության ամենամեծ ցուցանիշը, քանի որ դեռահասներն ապրել են աղքատության մեջ, և կրթությունը նրանց հասանելի չի եղել։

Զեկույցը նաև ցույց է տվել, որ 18 տարին չլրացած 7.3 մլն ծննդաբերող աղջիկներից 1.1 մլն–ը անգամ 15 տարեկան չկա։ Հետաքրքիր է, որ նման աղջիկներից 10-ից 9-ը ծննդաբերում է ամուսնացած կարգավիճակում։

Նշենք, որ Worlds Apart: Reproductive health and rights in an age of inequality զեկույցը նվիրված է գենդերային անհավասարության ազդեցության մեխանիզմներին և երկիրի տնտեսության վրա վերարտադրողական առողջության անհասանելիության ազդեցությանը։

med.news.am