Ճապոնացի հետազոտողները Լուսնի մակերևույթի տակ հայտնաբերել են 50 կիլոմետր երկարությամբ հսկայական քարայր, որն ապագայում կարելի է օգտագործել այնտեղ հետազոտական բազա սարքավորելու համար: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտնել է JAXA ազգային օդատիեզերական գործակալությունը:
Քարանձավը հայտնաբերվել է այն տվյալների վերլուծության հիման վրա, որը փոխանցել է «Կագույա» ճապոնական հետազոտական զոնդը:
Այդ դատարկությունը գտնվում է Լուսնի արտաքին կողմում՝ Մարիուս խառնարանի տակ: Սկզբում «Կագուան» կարողացավ նկարահանել քարանձավի մուտքը, իսկ այնուհետև էլեկտրամագնիսական զոնդավորման օգնությամբ հաջողվեց ուսումնասիրել դրա ստորգետնյա կառուցվածքը:
Գործակալության փորձագետների կարծիքով, այս երկար քարայրը ձևավորվել է մոտավորապես 3,5 մլրդ տարի առաջ հրաբխային գործունեության արդյունքում: Այնտեղ հետազոտական բազայի տեղավորումը թույլ կտա նվազեցնել դրա վրա ճառագայթման բացասական ներգործությունը և այն կպաշտպանի ջերմաստիճանի կտրուկ տատանումներից: