- Առավոտյան սոված վիճակում կերեք մի ճաշի գդալ կտավատի սերմ:
Մանրամասն ծամեք: Կերեք մեկ բաժակ տաք ջրով: 30 րոպե հետո կարող եք նախաճաշել: Ի՞նչ էֆեկտ կարող է դա տալ: Այն հրաշալի կերպով մաքրում է օրգանիզմը, մաշկն ավելի հարթ ու թարմ է դառնում: Բացի դրանից, այդպիսով Դուք առողջ կնիհարեք: Կտավատի սերմերը նաև ամրացնում են մազերն ու եղունգները: Հիշեք, որ օրգանիզմում քար ունենալու դեպքում կտավատի սերմերը հակացուցված են Ձեզ:
- Սննդի մեջ ամեն օր եփած բազուկ ներառեք:
Կերեք այն նախաճաշին կամ ընթրիքին. Էական չէ, երբ հարմար է: Բազուկը մաքրում է արյունը, իսկ առողջ արյունը գեղեցիկ արտաքինի կարևորագույն ցուցիչ է: Այն նաև դրականորեն է ազդում մաշկի և ներքին օրգանների աշխատանքի վրա:
- Ամեն օր` քնելուց մեկ ժամ առաջ, դեմքին քսեք գլիցերինի և E վիտամինի խառնուրդ:
Այն շատ հեշտ է պատրաստել: 30 գրամ գլիցերինին ավելացնում ենք E վիտամինի 10 դեղապատիճ: Խառնում ենք: Դեմքին քսելուց առաջ այն պետք է լավ մաքրել և փոքր խոզանակով թեթև մերսել դեմքն այնպես, որ մաշկի մակերեսը մի թեթև կարմրի: Այդ վիճակում մաշկը առավելագույնս է ներծծում սնուցող միջոցները: Մի թերություն կա: Մինչև գլիցերինը կներծծվի, մաշկը փոքր-ինչ կպչուն է դառնում: Տհաճ զգացողությունները մեղմացնելու համար օգտագործեք թարմացնող տոնիկ: Ամեն առավոտ Դուք կզգաք այս խառնուրդի արդյունավետությունը: Կնճիռները հարթվում են, մաշկի գույնն ավելի հավասար է դառնում: Շատ էֆեկտիվ միջոց է աչքերի անկյունների կնճիռները վերացնելու համար: Փորձեք և համոզվեք ինքներդ:
- Ամեն օր կերեք 50 գրամ ընկույզ:
Ցանկացած տեսակի, որը որ սիրում եք: Ձեր մազերն ու եղունգներն անչափ շնորհակալ կլինեն Ձեզ արդեն 2 շաբաթ հետո:
- Երեք օրը մեկ չոր մանանեխի փոշուց դիմակ պատրաստեք մազերի համար:
Մանանեխի փոշուն ավելացնել արևածաղկի յուղ այնքան, որ դառնա շիլայի խտության: Քսել խոնավ մազերին, պահել 20-30 րոպե, ապա լվանալ: Մեկ ամիս կանոնավոր օգտագործելուց հետո մազերն անհամեմատ շքեղ տեսք կունենան:
- Հատուկ քնելու համար նախատեսված գուլպաներ պահեք:
Բնական թելերից գործված, բամբակյա կամ բրդե: Անկախ տարվա եղանակից` լոգանքից հետո, քնելուց առաջ ոտքերին առատորեն քսել կարագ, որի մեջ ավելացնել մի քանի կաթիլ անանուխի յուղ: Ապա հագնել գուլպաները և քնել: Մեկ ամիս հետո Ձեր ոտքերն այլոց նախանձի ու հիացմունքի առարկան կլինեն: Հատկապես լողափնյա սեզոնից առաջ կիրառեք այս մեթոդը և Դուք կունենաք հիանալի ոտնաթաթեր:
- Հոգ տանենք թարթիչների մասին:
Անհրաժեշտ է դատարկ թարթչաներկի մեկ տուփ: Պետք է այն լավ լվանալ օճառով, չորացնել, ապա մեջը կաթեցնել ցորենի ծիլերի յուղ: Վերջ: Պատրաստ է տնական միջոց Ձեր թարթիչների աճը խթանելու և դրանք ամրացնելու համար: Քնելուց առաջ այդ յուղը քսեք թարթիչների ողջ երկայնքով ոչ շատ առատորեն: Մեկ ամսից թարթիչներն ավելի խիտ կլինեն:
- Խնամում ենք մարմնի մաշկը:
Վերցնել մեկ բաժակ ծովային աղ, չնայած սովորական յոդացված աղը նույնպես կարելի է, ավելացնում ենք մեկ բաժակ բարձր յուղայնությամբ թթվասեր: Լոգանք ընդունելուց հետո ստացված քսուքով մանրամասնորեն մերսում ենք ողջ մարմինը, ներառյալ՝ պարանոցը, ապա լվանում ենք տաք ջրով: Դա պետք է անել յուրաքանչյուր լոգանքից հետո: Խառնուրդը կարելի է պահել սառնարանում: Աղը հանում է մաշկի եղջերակալած մակերեսը և ախտահանում է այն: Եթե կան մանր պզուկներ, դրանք էլ կանհետանան: Թթվասերն էլ իր հերթին՝ մեղմացնում է աղի ազդեցությունը` թույլ չտալով, որ այն քերծի նուրբ մաշկը, ինչպես նաև՝ սնուցում է այն: Այս քսուքի կանոնավոր գործածությունը ցանկալի էֆեկտ կտա:
- Պատրաստեք հատուկ ջուր լվանալուց հետո մազերը ցայելու համար:
Ուղղակի այդ ջրի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ անանուխի յուղ (1 լիտր ջրին` 5 կաթիլ) և ցողեք Ձեր վարսերն այդ ջրով ամեն անգամ վարսերը լվանալուց հետո: Դա գլխամաշկին աներևակայելի թարմություն և թեթևություն կհաղորդի: Այս միջոցը կթեթևացնի նաև գլխացավը, արդյունավետ կերպով կպայքարի թեփի դեմ: Լավագույնս օգնում է նաև շատ ճարպոտ մազերի դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Մ. Ղուկասյանը