Ավելացրեք այս բաղադրիչները շամպունին և ազատվեք մազաթափությունից
Advertisement 1000 x 90

Ավելացրեք այս բաղադրիչները շամպունին և ազատվեք մազաթափությունից

Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ գործոնների ազդեցության հետևանքով մազերը սկսում են թափվել, թուլանալ։ Մազաթափությունը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, սկսած գենետիկ գործոններից՝ մինչև սթրեսի հետ կապված խնդիրներ։ Խնդիրն ամբողջությամբ վերացնելու համար հարկավոր է հասկանալ պատճառները և համապատասխան քայլեր ձեռնարկել։

Մազաթափության դեմ պայքարում կարող եք օգտագործել նաև այս պարզ միջոցը։ Այն ծախսատար չէ. հիմնական բաղադրիչներն են ռոզմարինի, կիտրոնի եթերային յուղերը և վիտամինները, որոնք կօգնեն խթանել մազերի աճը։

Բաղադրիչներ

  • չեզոք pH-ով շամպուն
  • 10 կաթիլ ռոզմարինի յուղ (ակտիվացնում է արյան շրջանառությունը և ամրացնում մազերը)
  • 10 կաթիլ կիտրոնի յուղ (թարմացնում է)
  • 2 պարկուճ վիտամին E (սա մազաթափության դեմ պայքարի հիմնական բաղադրիչն է)։

Ինչպես պատրաստել

Կիտրոնի և ռոզմարինի  յուղերն ավելացրեք շամպունին, ավելացրեք վիտամինները։ Խառնեք։

Կարևոր է շամպունի հաճախակի օգտագործումը։ Այն հարկավոր է քսել թաց մազերին, նվազագույնը 10 րոպե մերսել մազերը։ Ապա լվացեք տաք ջրով։

Այս միջոցը կօգնի ակտիվացնել արյան շրջանառությունը, վերականգնել մազերի ամրությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը