Նյու Յորքից փորձառու մաշկաբան Էրին Հիլբերթը նշել է տնային պայմաններում կորյակները հեռացնելու ճիշտ եղանակը: Այդ մասին հայտնել է Business Insider պորտալը:
Նա նշել է, որ կորյակները հեռացնելիս գլխավոր վտանգը մաշկի վնասումն է: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, քերծվածքների ի հայտ գալուն և վարակի թափանցմանը: Վտանգը նվազեցնելու համար մաշկաբանն առաջարկում է սառեցնել մաշկը: Դրա համար կարելի է օգտագործել թղթի մեջ փաթաթված սառույցի կտորը կամ վարունգի շերտը, որը նախապես դրվել է սառը տեղ:
Վարակումը կանխելու համար Հիլբերթը խորհուրդ է տալիս կիրառել հակամանրէական կրեմ: Սակայն քսուքը, ինչպես նշում է բժիշկը, պետք է օգտագործել միայն այն դեպքում, եթե կորյակների շրջանում դիտվում է մաշկածածկույթի զգալի կարմրում:
Այդուհանդերձ Հիլբերթն առաջարկում է ինքնուրույն չհեռացնել կորյակները, այլ սպասել դրանց անհետանալուն: