Այսօրվա դրությամբ գիտնականները առաջարկում են մի քանի տեսություններ, որոնք բացատրում են «մաթեմատիկական հաշմանդամության» երևույթը, օրինակ՝ նրանցից մեկը տարածական կարճատև հիշողության պակասն է:
Frontiers in Psychology պարբերականը հրապարակել է այդ երևույթը բացատրող նոր հիպոթեզ: Ստենֆորդի և Ջորջթաունի համալսարաններից երկու հետազոտողներ մշակել են «մաթեմատիկական հաշմանդամության» զարգացման տեսությունը: Նրանց կարծիքով՝ այն ծագում է ուղեղի այն շրջանների շեղումից, որոնք պատասխանատու են տարածական հիշողության համար: