10 խորամանկություն, որոնք կօգնեն փափկեցնել ոտքերի կոշտ հատվածները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

10 խորամանկություն, որոնք կօգնեն փափկեցնել ոտքերի կոշտ հատվածները

Steptohealth.ru-ն գրում է, որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտնաթաթերի մաշկը հաճախ է կոշտանում և տգեղ տեսք ստանում։ Այդպիսի խնդիրներից խուսափելու համար հարկավոր է խնամել ոտքերը։ Այս գործում ձեզ օգնության կհասնեն ոչ միայն քիմիական, այլև տան պայմաններում պատրաստված բնական միջոցները։

Քար և լոգանք

Եթե ցանկանում եք հարթ ու փափուկ մաշկ ունենալ, խորհուրդ է տրվում քնելուց առաջ ոտքերը դնել տաք ջրի մեջ, թողեք 15-20 րոպե։

Զգուշությամբ մաքրեք ոտքերը հատուկ քարի օգնությամբ, ինչը կօգնի ազատվել մաշկի մահացած հատվածներից։

Լավ չորացրեք ոտքերը, խոնավեցնող կրեմ քսեք և գուլպա հագեք։

Բուսական յուղեր

Ոտնաթաթերի մաշկը հաճախ տուժում է ոչ բավարար խոնավեցման և չորության հետևանքով։ Բուսական յուղերն արդյունավետ միջոց են, որոնք կօգնեն խոնավեցնել մաշկը, կանխարգելել դրա չորացումը։ Այդ նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել կոկոսի և ձիթապտղի յուղ։ Քնելուց առաջ յուղը քսեք մաշկին, բամբակե գուլպա հագեք։

Վազելին և կիտրոնի հյութ

Այս երկու բաղադրիչները կօգնեն փափկեցնել չորացած մաշկը։

Ոտքերը 15-20 րոպեով դրեք տաք ջրի մեջ։

Չորացրեք ոտքերը, չոր հատվածներին կիտրոնի հետ խառնած վազելին քսեք։

Բամբակե գուլպա հագեք։

Մեղր

Մեղրը բազմաթիվ հատկություններ ունի, որոնց արդյունքում դառնում է ոտքերի մաշկը խնամելու արդյունավետ միջոց։ Այն կարող է արդյունավետորեն խոնավեցնել մաշկը, ինչի շնորհիվ այդ դառնում է հարթ և փափուկ։ Ոտնաթաթերի մաշկը փափկեցնելու համար հարկավոր է մեկ ճաշի գդալ մեղրն ավելացնել տաք ջրին, ոտքերը դնել դրա մեջ։

Պարաֆինի հիմքով միջոց

Այս միջոցը հատկապես համապատասխանում է նրանց, ում ոտքերը շատ չոր են։

Հարկավոր է խառնուրդ պատրաստելով՝ օգտագործելով պարաֆին և կոկոսի կամ մանանեխի յուղ։

Տաքացրեք բաղադրիչները, քսեք ոտքերին։

Հարմար գուլպա հագեք, թողեք ամբողջ գիշեր։

Բրնձի ալյուր

Խառնուրդ պատրաստեք՝ օգտագործելով 2-3 ճաշի գդալ բրնձի ալյուր, մեղր, խնձորի քացախ։

Ոտքերը դրեք տաք ջրի մեջ։

Ստացված միջոցը քսեք ոտքերին, շրջանաձև շարժումներով մերսեք դրանք։

Վարսակ

Վարսակը բնական միջոցներից մեկն է, որ կարող է օգնել ոտքերի մաշկը փափկեցնելու գործում։

Մի քանի գդալ վարսակը խառնեք ժոժոբայի յուղի հետ։

Քսեք մաշկի վնասված հատվածներին, թողեք 10 րոպե, լվացեք։

Յոգուրտով և մեղրով պատրաստված խառնուրդ

Եվս մեկ արդյունավետ միջոց՝ ոտնաթաթերի մաշկը փափկեցնելու համար։

Բաղադրիչներ

1 յոգուրտ՝ 125 գրամ

1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ։

Պատրաստման եղանակը

Խառնեք մեղրն ու յոգուրտը, քսեք մաշկին։ Արդյունքի հասնելու համար հարկավոր է կրկնել ամեն օր։

Կերակրի սոդա և վարսակ

Խառնեք այս երկու բաղադրիչները, քսեք ոտնաթաթերի այն հատվածին, որոնք կոշտացած են։

Գերչակի յուղ

Գերչակի յուղն ամենաարդյունավետ միջոցներից է, սակայն կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ մաշկի վրա վնասվածքներ և վերքեր առկա չեն։ Կտորը թրջեք գերչակի յուղով, դրեք վնասված հատվածներին, ֆիքսեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am