2016 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին: Այդ մասին, սեպտեմբերի 30-ին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Նոբելյան կոմիտեի անդամ Պեր Վեսթբերգին:
Նրա խոսքով՝ գրականության դափնեկրի անունը կհայտարարվի ավելի ուշ, քան նախորդ տարիներին, ինչը պայմանավորված է կոմիտեի աշխատանքի գրաֆիկով: Սպասվում է, որ մյուս բնագավառների մրցանակակիրների անունները հայտնի կդառնան արդեն հաջորդ շաբաթ:
Մասնավորապես, առաջիկա երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, հայտնի կդառնա բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: