Fithacker.ru-ն գրում է, որ առողջության հետ կապված խնդիրների առկայության դեպքում օրգանիզմը մեզ նշաններ է ուղարկում։ Կարևոր է սովորել հասկանալ այդ նշանները և ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ հետագայում լուրջ խնդիրներից խուսափելու համար։ Եթե նկատում եք անքնություն, քաշի նվազում, եղունգների ու մազերի թուլություն, մաշկի չորություն, հաճախակի գլխացավեր, հոգնածություն, ապա հարկավոր է ուշադիր լինել։
Սխալ սնվելու և հաճախակի սթրեսի նշաններն են.
- թույլ իմունային համակարգ
- անքնություն
- վատ ախորժակ
- էներգիայի մակարդակի նվազում և մշտական հոգնածություն
- տրամադրության անկումներ և գրգռվածություն
- կենտրոնանալու դժարություններ
- նյութափոխանակության դանդաղում և քաշի ավելացում
- թույլ մազեր և եղունգներ, դեմքի գունատություն
- որովայնի գրգռում, գազեր, փքվածություն։
Այս նշանները վկայում են սննդարար նյութերի անբավարար քանակի կամ աղիների աշխատանքի խանգարման մասին, այդ թվում.
- վիտամին D-ի անբավարար քանակ
- երկաթի անբավարար քանակ
- սպիտակուցների անբավարար քանակ
- B12 ցածր մակարդակ
- մագնեզիումի ցածր մակարդակ
- վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում
- լյարդի աշխատանքի խանգարում։
Եթե նկատում եք այս նշանները, հարկավոր է օրգանիզմն ապահովել սննդարար նյութերով։ Եթե խնդիրը դեռևս չի հասցրել խորանալ, այս հյութերն ու կոկտեյլները կօգնեն լավացնել ընդհանուր առողջական վիճակը՝ օրգանիզմը հագեցնելով սննդարար նյութերով։
Սպանախ, բանան, խնձոր, կիտրոն. բաղադրիչներ
- 2 բանան
- սպանախ
- կես կիտրոնի հյութ
- 1 խնձոր
- 1 բաժակ ջուր։
Այս ըմպելիքը մեծ քանակով երկաթ ու կալիում է պարունակում, ինչի շնորհիվ օգնում է լավացնել տրամադրությունը, ազատվել հոգնածությունից և ակտիվացնել օրգանիզմի աշխատանքը։
Բանան, խնձոր, գազար, կիտրոն. բաղադրիչներ
- 1 բանան
- 1 բաժակ խնձորի հյութ
- 2 ճաշի գդալ մանրացրած գազար
- կես կիտրոնի հյութ։
Այս ըմպելիքը կխոնավեցնի օրգանիզմը, կակտիվացնի դրա աշխատանքը, այն կմաքրի տոքսիններից, կհագեցնի կալիումով և բետա-կարոտինով։
Գազար, լոլիկ, նեխուր, ձիթապտղի յուղ, աղ, պղպեղ. բաղադրիչներ
- 1 գազար
- 1 նեխուր
- 2 լոլիկ
- աղ և պղպեղ
- 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։
Առաջարկվող ըմպելիքը մեծ քանակով վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, ձիթապտղի յուղը օրգանիզմը կհագեցնի E, K վիտամիններով, հագեցած ճարպաթուներով, որոնք խոնավեցնում են մաշկը, օգնում կլանել սննդարար նյութերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը