Կատուները զարմանալի արարածներ են: Հավանաբար յուրաքանչյուրը, ով գոնե մի փոքր հետաքրքրվել է կատուներով, նկատել է, որ այս կենդանիները ժամանակ առ ժամանակ սիրում են դիմացի թաթերով այնպիսի շարժումներ անել, կարծես անտեսանելի խմոր են հունցում: Սակայն ոչ ոք չի իմանում, թե ինչու են նրանք այդպես անում:
Պարզվում է՝ գոյություն ունի մի քանի վարկած այս երևույթի հետ կապված: Սակայն, որին էլ որ հակված լինեն մասնագետները, նրանք համաձայն են գլխավորի հետ: Այն է, եթե կատուն դիպչում է ձեզ դիմացի թաթերով, նշանակում, որ նա ձեզ սիրում է:
Համաձայն երկրորդ վարկածի՝ կատուների և շների ճանկերի տակ գտնվում են գեղձեր, որոնք արտադրում են ֆերոմոնի յուրահատուկ տեսակ: Այս ձևով նրանք արտահայտում են իրենց սերն ու կապվածությունը նրանց նկատմամբ, ում տրորում են թաթերով:
Այնպես որ, եթե ձեր սիրելի կենդանին ձեզ ցավ է պատճառում իր ինքնատիպ մերսումով, իմացեք, որ նա չարությունից դրդված չի անում դա: Այդկերպ նա արտահայտում է ձեր հանդեպ ունեցած իր նուրբ զգացմունքները:
hayinfo.net