Fabiosa.com-ը գրում է, որ շուրթերը չորանալու հետևանքով ոչ միայն տհաճ տեսք են հաղորդում, այլև անհարմարություն են պատճառում, երբեմն նաև ցավի պատճառ դառնում։ Շուրթերի չորանալու ու ճաքճքելու հիմնական պատճառն օրգանիզմի ջրազրկումն է։ Այս խնդրի պատճառ կարող են դառնալ նաև հետևյալ գործոնները.
- արևի տակ երկար ժամանակ անցկացնելը
- քամու բացասական զդեցություն
- նյութափոխանակության հետ կապված խնդիրներ
- մթերք, որը բացասական ազդեցություն է ունենում մաշկի վիճակի վրա
- կոսմետիկայի չարաշահում
- որոշ մաշկային հիվանդություններ
- ծխախոտի օգտագործում
- ալկոհոլի չարաշահում։
Շուրթերի չորության դեմ պայքարում կարող եք օգտագործել հետևյալ միջոցները։
Վազելին։ Սա անփոխարինելի միջոց է՝ շուրթերը խոնավեցնելու, փոքր վնասվածքների ապաքինման և նույնիսկ մաշկի վերականգնման համար։
Մեղր։ Մեղրը խոնավեցնող և հականեխիչ հատկություններ ունի։ Այն շուրթերին կարող եք քսել մաքուր ատամի խոզանակի օգնությամբ։ Թողեք 20 րոպե, ապա լվացեք ջրով։
Կակաոյի յուղ։ Կակաոյի յուղը խոնավեցնում է մաշկը, վերականգնում բնական փայլը։ Այն հարկավոր է շուրթերին քսել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։
Ալոէ։ Ալոէն խոնավեցնող, գրգռումը հանգստացնող հատկություն ունի։ Պարզապես հարկավոր է քամել հյութը և քսել շուրթերին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը