Մարդու օրգանիզմն անընդհատ թարմանում է, այդ իսկ պատճառով մաշկն անընդհատ մահացած բջիջները դուրս է նետում: Դա արտահայտվում է թեփոտվածությամբ, հատկապես աշնան-ձմռան սեզոններին, երբ մաշկի վիճակի վրա կարող են ազդել մի քանի բացասական գործոններ:
Մեռած բջիջներն անհրաժեշտ է հեռացնել: Takprosto կայքը ներկայացնում է տնական փիլինգի բաղադրատոմս, որը կօգնի ձեզ այս հարցում:
Այս պրոցեդուրան բացարձակ անվնաս է և օգնում է ընդմիշտ մոռանալ մաշկի թեփոտվածության մասին:
Բաղադրություն
Կալցիումի քլորիդի լուծույթ 5-10%
Բամբակ
Մանկական օճառ
Սրվակը բացեք, բամբակը թրջեք դրանով և քսեք դեմքի մաշկին, թողեք ամբողջովին ներծծվի: Այս պրոցեդուրան պետք է կրկնել 5-8 անգամ:
Հնարավոր է ՝ մաշկի թեթևակի մրմռոց զգաք:
Երբ կալցիումի քլորիդի վերջին շերտը չորանա, մատները թրջեք ջրով և քսեք մանկական օճառին:
Ապա մերսող շարժումներով օճառը քսեք դեմքի մաշկին: Մաշկը պետք է մերսել այնքան, քանի դեռ թեփոտվածությունը չի անցել: Դրանից հետո դեմքը լվացեք գոլ ջրով: Կարող եք քսուք քսել, քանի որ օճառն ու կալցիումի քլորիդը չորացնում են մաշկը:
Փորձեք այս միջոցը տան պայմաններում, արդյունքը հաստատ կգերազանցի ձեր սպասելիքները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը