ՍԻՆԵՄԱ կենտրոնի հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ուղիղ մեկ տարի առաջ, երբ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը այցելեց ՍԻՆԵՄԱ կենտրոն, շինարարական աշխատանքները դեռ չէին ավարտվել։
Ես ու Մարինեն ներկայացնում էինք ԷՔՇՆ Ֆիլմ Լաբի գաղափարը՝ 12 մասնակիցների, հրապարակային փիչինգի, մասնավոր ներդրողների ու աջակիցների մասին․․․ այդ ամենը ռոմանտիզմի շատ մեծ բաղադրիչ ուներ ու մենք, իհարկե, վստահ չէինք, որ ամեն ինչ հենց մեր ցանկացածի նման կլինի։
***
2017թ-ի նոյեմբերի 8-ին, «Թի-Էս-Դի» բարձր տեխնոլոգիաների արտադրական կենտրոնում, տեղի ունեցավ ՍԻՆԵՄԱ կենտրոնի՝ ԷՔՇՆ Ֆիլմ Լաբի 2016-17թ․թ․ մասնակիցների զարգացրած կինոնախագծերի առաջին հրապարակային փիթչինգը՝ հայկական կինոարտադրության մեջ ներգրավված հիմնական կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
***
ՍԻՆԵՄԱ կենտրոնի խորհրդի անունից հայտնում եմ իմ անկեղծ շնորհակալությունը ՍԻՆԵՄԱ կենտրոնի կողքին լինելու, մասնակիցների նախագծերին սատարելու համար՝
Արմեն ԱՄԻՐՅԱՆԻՆ՝ ՀՀ Մշակույթի նախարար,
Վահան ՇԱՔԱՐՅԱՆԻՆ՝ «Թի-Էս-Դի» բարձր տեխնոլոգիաների արտադրական կենտրոնի հիմնադիր, ՍԻՆԵՄԱ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ,
Մարինե ԱՆՏՈՆՅԱՆԻՆ՝ Ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն՝ նախագծերի ֆինանսավորման գծով (Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը բացակայում է Հայաստանից)
Վարդան ԱԲՈՎՅԱՆԻՆ՝ Ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն, ԱՊՈԹԵՈՍ ընկերության տնօրեն
Կարեն ՂԱԶԱՐՅԱՆԻՆ՝ անկախ ֆիլմարտադրող, Շարմ Հոլդինգի տնօրեն,
Գրիգոր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ՝ անկախ ֆիլմարտադրող, ՊրոՌենտալ ընկերության տնօրեն,
Վրեժ ՔԱՍՈՒՆՈՒՆ՝ ԵՎՐԻՄԱԺի Հայաստանյան ներկայացուցիչ,
***
Շնորհավորում եմ՝ իրենց կյանքում առաջին հրապարակային փիթչինգի կապակցությամբ, ԷՔՇՆ Ֆիլմ Լաբի մասնակիցներ․
Լիլիթ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Lilith YanGaspar, Սասուն ՄԵԼԻՔՅԱՆԻՆ Sasun Melikyan, Վլադ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ Vlad Pogosyan, Անի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ Annie Galstyan, Տիգրան ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Ալեն ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Alen Manukyan, Համբարձում ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ Hambardzum Hambardzumyan։
***
Ինչ-որ բան փոխվում է կինոյում դեպի լավը»: