Սննդի մեջ սպիտակ սունկի կանոնավոր ընդունումը թույլ կտա ավելի երկար պահպանել երիտասարդությունը, քանի որ այն պարունակում է երկու հակաօքսիդիչներ, որոնք ունակ են դանդեղեցնելու ծերացումը: Դա պարզել են ամերիկացի գիտնականները: Հետազոտության արդյունքների մասին հաղորդվում է Փենսիլվանիայի նահանգի համալսարանի կայքում:
Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ սնկի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ հակաօքսիդիչներ՝ էրգոտիոնեին և գլուտատիոն: Այդ նյութերն օգնում են չեզոքացնելու օքսիդատիվ սթրեսի՝ օքսիդացման ռեակցիաների ժամանակ բջիջների վնասման բացասական ազդեցությունը, որը հասցնում են ազատ ռադիկալները: Փենսիլվանիայի նահանգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ռոբերտ Բիլմենի խոսքով՝ ազատ ռադիկալներից առաջացող վնասը կապված է այնպիսի հիվանդությունների զարգացման վտանգի հետ, ինչպիսիք են քաղցկեղը, սրտի իշեմիկ հիվանդությունը և Ալցհայմերի հիվանդությունը:
Ըստ որում պատրաստման ընթացքում սնկի ջերմային մշակումն զգալի ազդեցություն չի գործում դրանում հակաօքսիդիչների պարունակության վրա, պնդում են գիտնականները: «Էրգոտիոնեինը շատ կայուն է բարձր ջերմաստիճանների դեպքում»,- պարզաբանել է Բիլմենը: