Բրեդ Փիթը ընկճված վիճակում է
Advertisement 1000 x 90

Բրեդ Փիթը ընկճված վիճակում է

Բրեդ Փիթի համար այժմ հեշտ ժամանակներ չեն, քանի որ 52-ամյա դերասանը բաժանվում է Անջելինա Ջոլիից և արդեն իսկ կորցրել է երեխաների հետ հաճախ տեսնվելու իրավունքը, որոնց նա պաշտում է:

Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները US Magazine պարբերականին հայտնել են. «Փիթը չի կարողանում հավատալ, որ իր կյանքը վերածվել է դժոխքի: Նա շատ ընկճված է և դիմանում է հանուն երեխաների: Երեխաները միակն են, ում մասին նա մտածում է: Փիթին շատ են աջակցում հարազատները, ընկերները և նրա օգնականը: Բրեդը մշտապես կապի մեջ է մոր հետ»:

Հիշեցնենք, որ Ջոլին և Փիթը վերջերս կնքել են համաձայնագիր, ըստ որի՝ դերասանուհին ժամանակավորապես ստացել է 6 երեխաների միանձնյա խնամակալության իրավունքը: Փիթը կարող է այցելել որդիներին և դուստրերին միայն Ջոլիի թույլտվությամբ: Դերասանը առայժմ պարբերաբար պետք է հանձնի ալկոհոլի և թմանյութերի անալիզներ:

Դերասանի մտերիմների համոզմամբ՝ Փիթը բացարձակապես պատրաստ չէր ամուսնալուծությանը, հայտնում է spletnik.ru-ն: